Այս շաբաթ մենք կատարեցինք մեր հերթական ճամփորդությունը: Այս անգամ դեպի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:46973987_205960800208187_2629950587218690048_n

Ես այնտեղ առաջին անգամ էի լինում: Ես ուղղակի հիացա այդ գեղեցիկ կառույցով : Մատենադարանի առջևում, հենց կենտրոնական մասում, մենք տեսանք Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտ Կորյունի հուշարձանները, իսկ դրանց հետևում տեղադրված էին մի շարք հայ մեծերի հուշարձաններ, որոնցից մեկն էլ հայ մեծ պատմիչ Մովսես Խորենացու հուշարձանն էր:

46757625_339685730165948_4979190581646327808_n

Մեսրոպ Մաշտոցի արձանի հետևի պատին քանդակված էր հայկական այբբուբենը և հայերեն առաջին թարգմված նախադուսությունը ՝ <<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>: 

 

Ներս մտնելիս մենք տեասնք ուլի կաշվից պատրաստված մագաղաթը: Տեսանք ծովից- ծով Հայաստանի քարտեզը, շատ ձեռագիր մատյաններ :qartez

Բայց ինձ ամենաշատը զարմացրեցին հայկական ամենամեծ ձեռագիր մատյանը ,,Մշո ճառընտիրը,, և  ամենափոքր գիրքը ,,Տոնացույցը,,:msho

Մենք ամենավերջում տեսանք որդան կարմիր ներկը և շատ յուղեր, բալասաններ և քարեր:dexabujser.jpg   Մատենադարանից դուրս գալուց հետո գնացինք Երևանի՝ մեր ամենասիրելի վայրերից մեկը՝ պոնչիկանոց:  Համտեսեցինք համեղ փքաբլիթներ և վերադարձանք դպրոց:

ponchik