Իմ գրասեղանի վրա մի մեծ գրքերի և տետրերի կույտ էր հավաքվել: Մայրիկս ամեն օր զգուշացնում էր, որ պետք է գրքերը և տետրերը դասավորեմ իրենց դարակներում: Սակայն ես ծուլանում էի: Մի առավոտ, դպրոց շտապելիս հիշեցի, որ ընթերցարանս չեմ դրել պայուսակս: Վազեցի իմ սենյակ և փորձեցի իրար վրա շարված գրքերի տակից հանել ընթերցարանը: Գրքերի կույտը փուլ եկավ, գրքերը թափվեցին հատակին, աթոռի վրա: Մինչ ես հավաքեցի և նորից սեղանին շարեցի թափված գրքերը, դպրոցից ուշացա: Եվ այդտեղ հիշեցի տատիկիս հաճախ ասած խոսքերը՝ ով ալարի, ոչ դալարի: