church_of-virgin-varvara

Արայի լեռան վրա է գտնվում Ծաղկեվանքը: Այն ժայռերի մեջ փորված մի վանք է, որը գոյություն ունի արդեն դարեր շարունակ: Տարբեր սերունդներ քրիստոնեական իրենց ծեսերը գալիս են այստեղ նշելու անգամ շատ հեռվից: Ծաղկեվանքի մասին էլ հայերը մի առասպել են հյուսել: Ըստ այդ առասպելի վանքի անունն առաջացել է Ծաղիկ անունով մի աղջկա անունից: 505Շատ դարեր առաջ մի չար իշխան ցանկացել է բռնի ուժով տիրանալ աղջկան, բայց նա փախել է ու թաքնվել լեռան վրա: Մի հովվի խնդրել է` թաքցնել իրեն և որևէ մեկին իր տեղը չասել: Իշխանը աղջկան փնտրելով` եկել, հասել է Արայի լեռան փեշը: Հովիվը վախեցել է ու մատնել աղջկան, ասել է նրա տեղը: Ծաղիկն էլ, տեսնելով, որ իշխանն իրեն ուր որ է կգտնի, բարձրացել է լեռան գագաթն ու իրեն ցած նետել: Հենց նրա անունով մարդիկ դարեր շարունակ վանքն անվանում են Ծաղկեվանք: Վանքի ներսում ինքնաբուխ մի աղբյուր կա, որը լեռան խորքից է բխում: Հայերը կարծում են, որ այս աղբյուրը բուժիչ հատկություններ ունի, կարողանում է շատ ցավերի դարման անել: